Հայաստան

Մրգավետ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով արվել են տան և ավտոտնակի տանիքները, 2 ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

Մրգավետ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով արվել են տան և ավտոտնակի տանիքները, 2 ավտոմեքենա

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 13-ին ժամը 02։12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մրգավետ գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցի տներից մեկի և կից ավտոտնակի տանիքում (ընդհանուր մոտ 250 քմ). տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։00-ին, մարվել՝ 05։02-ին։ Այրվել են տան և ավտոտնակի տանիքն՝ ամբողջությամբ, ավտոտնակում 2 ավտոմեքենա և կենցաղային իրեր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում