ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Դոհայի վրա Իսրայելի հարձակումը

3 րոպեի ընթերցում

Դոհայի վրա վերջերս տեղի ունեցած Իսրայելի հարձակումը մտահոգիչ սրացում է, որը, հնարավոր է, նոր և վտանգավոր գլուխ բացի այս ավերիչ հակամարտության մեջ՝ լուրջ սպառնալիք հանդիսանալով տարածաշրջանային խաղաղության և կայունության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿառլոն։

«Ցանկացած երկրի, այդ թվում՝ Կատարի՝ որպես խաղաղության հաստատման և հակամարտությունների կարգավորման գործում արժեքավոր գործընկերոջ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն», - նշել է ԴիԿառլոն։

Նա կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և վերահաստատել է բանակցային և միջնորդական ուղիները պահպանելու անհրաժեշտությունը՝ կանխելու հետագա տառապանքները Գազայում և ավելի լայն տարածաշրջանում։

Սեպտեմբերի 11-ի նիստից առաջ Անվտանգության խորհուրդը մամուլի հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Դոհայում տեղի ունեցած հարվածները և խորը ափսոսանք հայտնելով քաղաքացիական անձանց կյանքի կորստի համար։

Հայտարարության համաձայն՝ վերահաստատվել է աջակցությունը Կատարի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Փաստաթղթում ընդգծել է Եգիպտոսի և Միացյալ Նահանգների հետ միասին Կատարի կարևոր դերն «ավերիչ պատերազմը դադարեցնելու միջնորդական ջանքերում»։ Նաև բոլոր կողմերին կոչ է արվել օգտվել խաղաղության հասնելու համար առկա դիվանագիտական ​​հնարավորություններից։

Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը, որը դատապարտում է Իսրայելի հարձակումը Դոհայի վրա։ Նախարարը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել դպրոցներով, դեսպանատներով և բնակելի տներով լի թաղամասում՝ ընդգծելով, որ հարձակումը խաթարում է միջազգային կարգը և սպառնում տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։

Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարված է հասցրել Կատարի մայրաքաղաքին՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իսրայելական հարձակման ժամանակ սպանվել է շարժման հինգ անդամ։ 

Հարձակումը դատապարտման է արժանացել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ այլ երկրների կողմից։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում