Ծովագյուղից մինչև Շողակաթի հանրային լողափ ճանապարհը երկկողմանի փակ կլինի
1 րոպեի ընթերցում

Ծովագյուղից մինչև Շողակաթի հանրային լողափ ճանապարհը սեպտեմբերի 13-ին երկկողմանի փակ կլինի՝ Գեղարքունիքի մարզում կայանալիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի կազմակերպչական աշխատանքների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
«Սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում կայանալիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի կազմակերպչական աշխատանքների համար սահմանափակվելու է որոշ ճանապարհների երթևեկությունը։
Մասնավորապես՝ 10․00-14․00-ն երկկողմանի փակ է լինելու Ծովագյուղից մինչև Շողակաթի հանրային լողափ ընկած հատվածը։Ժամը 10․00-11․30-ը միակողմանի փակ է լինելու Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ընկած հատվածը:
Մ-4 ճանապարհահատվածի երթևեկությունը կկազմակերպվի մեկ գծով»,- հայտնում են Ոստիկանությունից՝ մանրամասնելով, որ ճանապարհը այդ հատվածում բացվելու է հեծանվորդների անցնելուց հետո։