Մեր որդեգրած ռազմավարությանը համահունչ՝ հետևում ենք թմրամիջոցների ներմուծման և իրացման շղթային և շարունակելու ենք այս տեմպը պահել․ ՆԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության անձնակազմի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ այս տարվա յոթ ամսում հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 2161 հանցագործություն, որոնց 59,3 տոկոսը Քրեական ոստիկանությանը վերաբերող դեպքեր են։

ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Արթուր Զաքարյանը նշել է, որ այս տարվա ութ ամիսներին միայն վարչության 127 բացահայտումների արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 92 կգ թմրանյութ, թմրամիջոց պարունակող 1157 հաբ, հոգեմետ 33 դեղահաբ, կանեփի 77 բույս և 22 մլ պրեկուրսոր։ Վարչության ծառայողները բացահայտել են հանցավոր 15 խումբ, արգելափակել տելեգրամյան 30 հարթակ։

ՆԳ նախարարն ընդհանուր առմամբ դրական գնահատելով վարչության աշխատանքը՝ հանձնարարել է ակտիվացնել հատկապես թմրամիջոցների մաքսանենգության և համացանցի միջոցով իրացման դեպքերի բացահայտման ուղղությամբ պայքարը։ Արփինե Սարգսյանը նշել է, որ թեև մեր երկրում թմրամիջոցների զգալի մասը ներմուծվում է, անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել և կանխարգելիչ գործողություններ ձեռնարկել հանրապետությունում թմրանյութի հնարավոր լաբորատորիաների գործունեության դեմ։

«Մեր որդեգրած ռազմավարությանը համապատասխան են այս պահի արդյունքները, քանի որ կենտրոնացած ենք արտադրության և ներմուծման վրա և շարունակելու ենք այս տեմպը պահել։ Քրեական ոստիկանությունը պետք է զբաղվի մեծամասշտաբ դեպքերով՝ պետք է կտրի ներմուծման և իրացման շղթան»,- ասել է Արփինե Սարգսյանը։ 

Այս ուղղությամբ ՆԳ նախարարը կոնկրետ հանձնարարականներ է տվել։

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը