1 րոպեի ընթերցում
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 11-ին ժամը 21։48-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Ա․ Մանուկյան փողոցի միջնամասում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ մոտ 50 քմ տարածքում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1 խմ), ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացրել են թափված քարերի հեռացման և ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ. երթևեկությունը երկկողմանի բացվել է։