Հայաստան

Հայաստանի ԱԺ–ն վավերացրեց Ղազախստանի հետ միգրացիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԺ–ն վավերացրեց Ղազախստանի հետ միգրացիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը

Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև միգրացիայի ոլորտում համագործակցությունը խորացնող համաձայնագիրը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 94 կողմ, 1 ձեռնպահ ձայներ: 

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին Երևանում:

Համաձայնագրով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ ընթացակարգեր միգրացիոն ոլորտի կարգավորման գործընթացների վերաբերյալ՝ ձգտելով ստեղծել իրավական հիմք երկկողմ համագործակցության համար:

Հիմնական ուղղությունները վիճակագրական, իրավական և գիտամեթոդական տեղեկատվության փոխանակումն է, կողմ պետությունների տարածքում գտնվող քաղաքացիների մասին տեղեկատվության փոխանակումը, փորձի փոխանակումը և գործնական օգնությունը միգրացիայի կառավարմանն առնչվող հարցերում, ինչպես նաև կողմ պետությունների քաղաքացիների իրավունքների և նրանց ընտանիքի անդամների բնակության իրավունքների պաշտպանության, բնակության համար թույլտվության ժամկետների ընթացքում արդյունավետ ընթացակարգեր սահմանելը, ինչպես նաև կողմ պետությունների տարածքում գտնվելու ընթացքում կացության հիմքեր ունեցող անձանց իրավական կարգավիճակի վերաբերյալ հարցերի քննարկումը: 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում