Թրամփը կայցելի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների տարելիցի հիշատակի արարողությանը Պենտագոնում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը կայցելեն սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների տարելիցի կապակցությամբ Պենտագոնի կենտրոնակայանում կազմակերպված արարողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է US News-ը։

Մեծ արարողությունը պլանավորվել է Նյու Յորքում,  Մանհեթենում գտնվող սեպտեմբերի 11-ի Ազգային հուշահամալիրում, որը կառուցվել է ահաբեկչության ժամանակ ավերված Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների վայրում։ 

Նյու Յորքի միջոցառմանը կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և նրա կինը՝ Ուշան։

Զոհերի հիշատակը կհարգեն նաև Փենսիլվանիայի նահանգի Շենքսվիլ քաղաքում։ Այնտեղ լռության րոպե կհայտարարվի ի հիշատակ American Airlines ավիաընկերության 93-րդ չվերթի ուղևորների ու անձնակազմի, որոնք դիմադրություն են ցույց տվել ահաբեկիչներին։ Նրանց ինքնաթիռն ընկել է, բոլոր ուղևորները զոհվել են։ 2011 թվականին աղետի վայրում կանգնեցվել է ազգային հուշահամալիր։

2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները չորս համակարգված ահաբեկչությունների շարք էին, որոնք իրականացվել են մահապարտների կողմից։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է գրեթե 3000 մարդ։ Ահաբեկչական գործողությունն իրականացրել են «Ալ-Քաիդա» կազմակերպության անդամները։

Հայերեն Русский

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Բրազիլի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իսլանդիան նախատեսում է օրենքով արգելել կետերի որսը

Վարչապետը Փարիզում մասնակցում է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

Ինչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 100 հազար միգրանտ

PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ. ԿԳՄՍՆ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Բարձրաշենի դպրոցի շինարարության հրապարակ

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցությունը

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքներին

Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ