Հայտնի են «Գեղարվեստական տպագրության հոբելյանական հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»- հաղթողների անունները

3 րոպեի ընթերցում

Կայացել է «Գեղարվեստական տպագրության հոբելյանական հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ժյուրիի նախագահ Տիկին Թրուդե Գոմնես Ուգելստադը  շնորհակալությունը հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, ընդգծել է՝ «Գեղարվեստական տպագրության հոբելյանական հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ի աշխատանքները և ակտիվ համագործակցությւոնը մեկնարկել էր դեռ նախորդ տարի.

«Այս մի քանի օրերի ընթացքում ժյուրիի բոլոր անդամները համակ ուշադրությամբ դիտարկել և ուսոումնասիրել են ներկայացված աշխատանքները, որոնք ցույց էին տալիս գեղարվեստական տպագրության կարևորությունը: Մեզ համար կարևորագույն չափանիշներ են եղել աշխատանքի ներքին փոխկապակցվածությունը, օրիգինալությունը, ստեղծման  վարպետությունը և իհարկե՝ նորարությունը: Իրականում, աշխատանքների ընտրությունը  բավականին դժվար էր, քանի որ նրանցից յուրաքանչյուրն աչքի էր ընկնում  յուրահատուկ գերազանցությամբ»:

«Գեղարվեստական տպագրության հոբելյանական հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ժյուրիի կազում էին

Ժյուրիի նախագահ Թրուդե Գոմնես Ուգելստադ՝ Նորվեգիա

Ժյուրիի պատվավոր նախագահ Պրոֆ. Դոկտոր Մաթեուշ Օտրեբա՝ Լեհաստան

Ժյուրիի անդամ Պրոֆ. Դոկտոր Ժան-Պիեր Տանգի՝ Ֆրանսիա

Ժյուրիի պատվավոր անդամ Ախիմ Քյոնեկե՝ Գերմանիա

Ժյուրիի անդամ Պրոֆ. Դոկտոր Ահմադ Վակիլի՝ Իրան

Ժյուրիի անդամ Սվենդ-Ալլան Սյուրենսեն՝ Դանիա

Ժյուրիի փոխնախագահ Սոնա Հարությունյան՝ Հայաստան

Երևանյան Բիենալեի կազմկոմիտեի կողմից սահմանվել էր հինգ մրցանակ՝ Գլխավոր մրցանակ և առաջին, երկրորդ, երրորդ և չորորդ մրցանակներ։

Առանձնակի ուշադրության արժանացած մասնակիցներին տրամադրվել են հատուկ մրցանակներ, իսկ լավագույն փորագրանկարների հեղինակները արժանացել են պատվոգրերի։

Չորորդ մրցանակ - Արմին Վալիպուր / Իրան /

Երրորդ մրցանակ- Անի Իվանյան  / Հայաստան /

 Երկրորդ մրցանակ- Թիագո Մոդեստո / Բրազիլիա /

Ուեյջինգ Յանգ / Չինաստան /

Առաջին մրցանակ -    Կրիշտոֆ Տոմալսկի / Լեհաստան /

Ակամիցու Տամավակ / Ճապոնիա /  

Գլխավոր մրցանակ -   Անաիս Շարաս / Ֆրանսիա /

Երևանյան Բիենալեի կազմկոմիտեն ամրագրել է քաղաքականություն, ըստ որի` մրցանակները պատրաստվում են հայ քանդակագործների կողմից, և այդպիսով միջազգային մրցանակակիրները ստանում են հայ քանդակագործի աշխատանք։ «Գեղարվեստական տպագրության hոբելյանական hինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ի մրցանակների հեղինակն էր հայ քանդակագործ Հայկ Սիմոնյանը:

Հայերեն

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ