Հայտնի են «Գեղարվեստական տպագրության հոբելյանական հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»- հաղթողների անունները
3 րոպեի ընթերցում

Կայացել է «Գեղարվեստական տպագրության հոբելյանական հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ժյուրիի նախագահ Տիկին Թրուդե Գոմնես Ուգելստադը շնորհակալությունը հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, ընդգծել է՝ «Գեղարվեստական տպագրության հոբելյանական հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ի աշխատանքները և ակտիվ համագործակցությւոնը մեկնարկել էր դեռ նախորդ տարի.

«Այս մի քանի օրերի ընթացքում ժյուրիի բոլոր անդամները համակ ուշադրությամբ դիտարկել և ուսոումնասիրել են ներկայացված աշխատանքները, որոնք ցույց էին տալիս գեղարվեստական տպագրության կարևորությունը: Մեզ համար կարևորագույն չափանիշներ են եղել աշխատանքի ներքին փոխկապակցվածությունը, օրիգինալությունը, ստեղծման վարպետությունը և իհարկե՝ նորարությունը: Իրականում, աշխատանքների ընտրությունը բավականին դժվար էր, քանի որ նրանցից յուրաքանչյուրն աչքի էր ընկնում յուրահատուկ գերազանցությամբ»:
«Գեղարվեստական տպագրության հոբելյանական հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ժյուրիի կազում էին
Ժյուրիի նախագահ Թրուդե Գոմնես Ուգելստադ՝ Նորվեգիա
Ժյուրիի պատվավոր նախագահ Պրոֆ. Դոկտոր Մաթեուշ Օտրեբա՝ Լեհաստան
Ժյուրիի անդամ Պրոֆ. Դոկտոր Ժան-Պիեր Տանգի՝ Ֆրանսիա
Ժյուրիի պատվավոր անդամ Ախիմ Քյոնեկե՝ Գերմանիա
Ժյուրիի անդամ Պրոֆ. Դոկտոր Ահմադ Վակիլի՝ Իրան
Ժյուրիի անդամ Սվենդ-Ալլան Սյուրենսեն՝ Դանիա
Ժյուրիի փոխնախագահ Սոնա Հարությունյան՝ Հայաստան
Երևանյան Բիենալեի կազմկոմիտեի կողմից սահմանվել էր հինգ մրցանակ՝ Գլխավոր մրցանակ և առաջին, երկրորդ, երրորդ և չորորդ մրցանակներ։

Առանձնակի ուշադրության արժանացած մասնակիցներին տրամադրվել են հատուկ մրցանակներ, իսկ լավագույն փորագրանկարների հեղինակները արժանացել են պատվոգրերի։
Չորորդ մրցանակ - Արմին Վալիպուր / Իրան /
Երրորդ մրցանակ- Անի Իվանյան / Հայաստան /
Երկրորդ մրցանակ- Թիագո Մոդեստո / Բրազիլիա /
Ուեյջինգ Յանգ / Չինաստան /
Առաջին մրցանակ - Կրիշտոֆ Տոմալսկի / Լեհաստան /
Ակամիցու Տամավակ / Ճապոնիա /
Գլխավոր մրցանակ - Անաիս Շարաս / Ֆրանսիա /
Երևանյան Բիենալեի կազմկոմիտեն ամրագրել է քաղաքականություն, ըստ որի` մրցանակները պատրաստվում են հայ քանդակագործների կողմից, և այդպիսով միջազգային մրցանակակիրները ստանում են հայ քանդակագործի աշխատանք։ «Գեղարվեստական տպագրության hոբելյանական hինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ի մրցանակների հեղինակն էր հայ քանդակագործ Հայկ Սիմոնյանը: