Բացահայտվել են պարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից իրենց վստահված տրանսպորտային միջոցների հափշտակության դեպքեր

3 րոպեի ընթերցում

Հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոնատար անձինք, գործելով խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2024-2025 թվականների ընթացքում վաճառել են քաղաքացուն պատկանող տրանսպորտային միջոցի՝ ընդհանուր 350.000 ՀՀ դրամ արժողությամբ պահեստամասերը՝ այդ կերպ հափշտակելով իրենց վստահված գույքը։  

«Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի համապատասխան ստորաբաժանման պետը, մի շարք անձանց օժանդակությամբ, 2024 թվականի դեկտեմբերին 1.600.000 ՀՀ դրամով վաճառել է քաղաքացուն պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և գոյացած հասույթը ներառել իր գույքային ֆոնդում: Այդ կերպ հիշյալ պաշտոնատար անձը, իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, դիտավորությամբ հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը։  

Բացի այդ, նույն պաշտոնյան 2025 թվականին 70. 000 ՀՀ դրամով նախապատրաստվել է վաճառել իրեն վստահված՝ մեկ այլ անձին պատկանող 2.500.000 ՀՀ դրամ արժողությամբ մոպեդը, սակայն այն չի հանձնել գնորդին, ուստի իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը չի իրագործվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախաքննությունից մանրամասներ է հայտնել ՀՀ հակակոռուպցիոն կեմիտեն: 

Վերը նշված պաշտոնատար անձը տարբեր ժամանակահատվածներում վաճառել է նաև մի շարք այլ քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցները և գոյացած հասույթը ներառել իր գույքային ֆոնդում՝ այդ կերպ դիտավորությամբ հափշտակելով իրեն վստահված գույքը:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 44-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (երկու դրվագ), 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև նրանց օժանդակած երկու անձանց: Պարեկային ծառայության համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձի ու ևս մեկ  մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը