Նեթանյահուն խոստացել է նոր հարվածներ հասցնել Եմենի հութիներին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը կշարունակի հարվածել Եմենում գործող «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների թիրախներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարությունում:

Անդրադառնալով Եմենի տարածքին վերջին հարվածներին՝ Նեթանյահուն հիշեցրել է, որ օրեր առաջ Իսրայելը կետային հարված էր հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, որի հետևանքով զոհվել էին այդ երկրի արևելյան մասը վերահսկող հութիների կառավարության անդամների մեծ մասը։ Ի պատասխան՝ հութիները սեպտեմբերի 8-ին անօդաչու թռչող սարքով գրոհել էին Իսրայելի հարավում, Էյլաթ քաղաքի մոտ գտնվող Ռամոն օդանավակայանը, որտեղ մի քանի մարդ էր տուժել:

«Սակայն դա չի նվազեցնում մեր վճռականությունը, այսօր կրկին օդային հարվածներ ենք հասցրել նրանց ահաբեկչական օբյեկտներին, մեծաթիվ ահաբեկիչներով բազաներին, ինչպես նաև այլ թիրախներին։ Մենք կշարունակենք հարվածներ հասցնել»,- նշել է Նեթանյահուն:

Սեպտեմբերի 10-ին Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է Եմենին, այդ թվում՝ նրա մայրաքաղաքին հասցրած նոր հարվածների մասին։ Հայտարարվել է 8 զոհի և առնվազն 12 տուժածների մասին:

 

Հայերեն Русский

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը