ՊԵԿ-ում շարունակվում են ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման հանրային իրազեկումները

3 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ հանրային իրազեկումները՝ նոր ձևաչափով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանրության շրջանում եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով, միաժամանակ, հայտարարագրի լրացման և ներկայացման հարցում տեղում ֆիզիկական անձանց օգնելու նպատակով՝  ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից Երևանում անցկացվում են իրազեկման հանդիպումներ։

Ովքեր կարող են մասնակցել

Իրազեկման հանդիպումներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր։

Ինչ հնարավորություն են տալիս իրազեկման հանդիպումները

Հանդիպումների ընթացքում քաղաքացիները մանրամասն կծանոթանան եկամուտների տարեկան հայտարարագրերի լրացման և ներկայացման հետ կապված անհրաժեշտ գործողություններին ու քայլերին։ Միաժամանակ, բջջային նույնականացման քարտեր (miD) ունեցող ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան Կոմիտեի մասնագետների աջակցությամբ, տեղում լրացնել և հանձնել իրենց եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Հանդիպումների համար նախատեսված դահլիճում առկա են համակարգիչներ, նաև մասնակիցների համար կապահովվի հասանելիություն համացանցին։ 

Երբ և որտեղ են անցկացվում իրազեկման հանդիպումները

Սեպտեմբեր ամսվա ընթացքում իրազեկման հերթական հանդիպումները կանցկացվեն.

Սեպտեմբերի 12-ին, 17-ին, 19-ին, 24-ին և 26-ին։

Սկիզբը՝ ժամը 16։00-ին։

Վայրը՝ Ք․ Երևան, Կոմիտաս 35 հասցեում։

Հաջորդիվ նախատեսվող իրազեկման հանդիպումների մասին լրացուցիչ կտեղեկացվի։

Ինչպես դիմել

Հանդիպումներին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիները պետք է  HVSV20@taxservice.am էլեկտրոնային փոստի հասցեին նախապես ուղարկեն իրենց տվյալները՝ անուն ազգանունը, ՀԾՀ-ն և կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն):

Կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպման և իրազեկվածության մակարդակի  բարձրացման նպատակով, տարբեր ձևաչափերով շարունակվում են իրազեկման միջոցառումները Երևանում և մարզերում՝ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների աշխատակիցների համար։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Միաժամանակ, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել նաև ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ցանկացած սպասարկման բաժին՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից 18:00-ն (առանց ընդմիջման)։

Հայերեն

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը