Միացյալ Նահանգներ

Թրամփն ընթրել է մայրաքաղաքի ռեստորաններից մեկում` հաստատելով, որ Վաշինգտոնը դարձել է անվտանգ

2 րոպեի ընթերցում

Թրամփն ընթրել է մայրաքաղաքի ռեստորաններից մեկում` հաստատելով, որ Վաշինգտոնը դարձել է անվտանգ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ միասին ընթրել է Վաշինգտոնի քաղաքային ռեստորաններից մեկում՝ հայտարարելով, որ դա վկայում է մայրաքաղաքի անվտանգության մասին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Ռեստորանի մուտքի մոտ նախագահը լրագրողներին հայտնել է, որ Վաշինգտոնը «երկրի ամենավտանգավոր քաղաքներից մեկն է եղել, իսկ այժմ այստեղ ​​նույնքան անվտանգ է, որքան ամբողջ երկրում, ուստի մենք այստեղ ընթրում ենք նախարարների կաբինետի անդամների հետ»։

Նա նշել է, որ դրան նպաստել են մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի միջոցառումները։

Թրամփը նաև հայտարարել է, որ, հավանաբար, սեպտեմբերի 10-ին կհայտարարի «մեկ այլ քաղաքի մասին, որտեղ առաջիկայում կձեռնարկի նույն միջոցները»։

Օգոստոսի 11-ին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի ոստիկանությունը ժամանակավորապես անցել է դաշնային վերահսկողության տակ և հանցագործության դեմ պայքարելու համար քաղաք է ուղարկվել Ազգային գվարդիան։ 

Ավելի վաղ նա առաջարկել էր զորքեր ուղարկել Չիկագո, Բալթիմոր քաղաքներ և Լուիզիանայի նահանգ։

ԱՄՆ Ազգային գվարդիան զինված ուժերի պահեստազորային ուժ է, որը ներգրավվում է երկրի ներսում արտակարգ իրավիճակների դեպքում, օրինակ՝ բնական աղետների հետևանքները վերացնելու, տարհանումների կամ անկարգությունները ճնշելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում