Թրամփը Կատարին խնդրել է շարունակել միջնորդական ջանքերը Գազայում պատերազմի դադարեցման ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին Դոհայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների դեմ Իսրայելի հարձակումից հետո հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը հաստատել է իր «համերաշխությունը Կատարի Պետության հետ և խստորեն դատապարտել նրա ինքնիշխանության վրա հարձակումը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Էմիրի գրասենյակը հայտարարության մեջ նշել է, որ Թրամփի խոսքով՝ դիվանագիտությունը կարող է լուծել տարածաշրջանում առկա չլուծված խնդիրները։ Նա նաև բարձր է գնահատել Կատարի Պետության և էմիրի միջնորդական ջանքերը և նրանց դերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում՝ կոչ անելով շեյխ Թամիմին շարունակել Կատարի միջնորդական ջանքերը Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համար։

Իր հերթին, շեյխ Թամիմը հաստատել է, որ Կատարի Պետությունը «ամենախիստ կերպով դատապարտում է այս անխոհեմ հանցավոր հարձակումը՝ այն համարելով իր ինքնիշխանության և անվտանգության կոպիտ խախտում, ինչպես նաև միջազգային իրավունքի կանոնների և սկզբունքների ակնհայտ խախտում»։ Նա Իսրայելին մեղադրել է հետևանքների համար՝ նշելով, որ Իսրայելը որդեգրում է ագրեսիվ քաղաքականություն, որը «սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը և խոչընդոտում լարվածության թուլացմանն ու կայուն դիվանագիտական ​​լուծումների հասնելուն ուղղված ջանքերին»։

Էմիրը կոչ է արել միջազգային հանրությանը «կրել իր իրավական և բարոյական պատասխանատվությունը» և պատասխանատվության ենթարկել հարձակման հետևում կանգնածներին՝ հույս հայտնելով, որ Վաշինգտոնը կաջակցի այս «արդար դիրքորոշմանը»։

Կատարի առաջնորդը վերահաստատել է, որ իր երկիրը «կձեռնարկի բոլոր միջոցները՝ պաշտպանելու իր անվտանգությունը և պահպանելու իր ինքնիշխանությունը»՝ միաժամանակ շարունակելով աջակցել տարածաշրջանային գործընկերներին։

Թրամփից բացի, Կատարի էմիրը հեռախոսազանգեր է ստացել Սաուդյան Արաբիայի թագաժառանգից, Հորդանանի թագավորից, Քուվեյթի էմիրից, ինչպես նաև Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Թուրքիայի, Իրանի, Լիբանանի, Սոմալիի Դաշնային Հանրապետության, Մավրիտանիայի նախագահներից և Գերմանիայի կանցլերից, ինչպես նաև Միացյալ Թագավորության, Պակիստանի և Իրաքի վարչապետներից և Սուդանի Հանրապետության անցումային ինքնիշխանության խորհրդի նախագահից, որոնք իրենց համերաշխությունն են հայտնել Դոհային Իսրայելի հարձակումից հետո։

Մերձավոր Արևելք

Թրամփը «շատ դժգոհ է» Կատարին Իսրայելի հարվածներից

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում