Հայաստանի և Շվեյցարիայի գլխավոր դատախազները Սինգապուրում անդրադարձել են Եվրաջասթի շրջանակում փոխգործակցության խորացման հեռանկարներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 9-ին հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության գլխավոր դատախազ Սթեֆան Բլեթլերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի գլխավոր դատախազին՝ ԴՄԱ համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպման հրավերն ընդունելու և քրեական արդարադատության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու համար: 

ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Հայաստանի և Շվեյցարիայի դատախազությունների միջև ձևավորված համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Հայաստանում քննվող՝ փողերի լվացման հանցակազմով քրեական վարույթներով Շվեյցարիայի գործընկերների կողմից ցուցաբերված աջակցության համար: 

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել քրեական գործերով Հայաստանի և Շվեյցարիայի միջև միջազգային-իրավական համագործակցության զարգացման հնարավորություններին և Եվրաջասթի շրջանակում փոխգործակցության խորացման հեռանկարներին:

Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 30-րդ տարեկան համաժողովին և Գլխավոր ժողովին: ՀՀ գլխավոր դատախազը 2025 թվականի ապրիլի 8-ին Բուենոս Այրեսում կայացած Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Գործադիր կոմիտեի անդամի ընտրությունը տեղի կունենա կայանալիք ժողովի ընթացքում:

 

Հայերեն العربية English Español ქართული Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն