Իրավունք

Հայտնաբերվել և առգրավվել է երեք ատրճանակ. քրեական ոստիկանների բացահայտումը

2 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Աջափնյակ թաղամասի բնակիչ 32-ամյա և Նորագյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդները ապօրինի պահում են զենք-զինամթերք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, տեղեկությունն իրացվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ համատեղ: «Օգոստոսի 20-ին` ժամը 18.20-ին, մայրաքաղաքի Կիևյան փողոցում կանգնեցվեց 32-ամյա տղամարդու վարած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան: Նա և երկու ուղևորները ձերբակալվեցին ու մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Երևան քաղաքի վարչություն:

Ուղևորներից մեկը վարորդի հետ նույն հասցեում բնակվող ազգականն էր, որի խուզարկությամբ հայտնաբերվեց երեք փամփուշտով լիցքավորված թմբուկավոր ատրճանակ: Մյուս ուղևորի` վերոհիշյալ 23-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց ևս մեկ թմբուկավոր ատրճանակ` վեց փամփուշտով:

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նաև «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայում. հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ` լիցքավորված ութ փամփուշտով:
Երեքի նկատմամբ էլ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում