Իրավունք

Աննա Վարդապետյանը Սինգապուրում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի բարձրաստիճան ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Աննա Վարդապետյանը Սինգապուրում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի բարձրաստիճան ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 8-ին հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային և գործադիր տնօրեն Յանե Հեբներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են Ասոցիացիայի շրջանակում համագործակցության հեռանկարներին:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, 2025 թվականի ապրիլի 8-ին, Բուենոս Այրեսում կայացած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում, ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Գործադիր կոմիտեի անդամի ընտրությունը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 9-ին կայանալիք ժողովի ընթացքում:

ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի հունվարի 1-ից:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում