Լոնդոնի մետրոյի աշխատանքը կաթվածահար է եղել գործադուլի պատճառով

2 րոպեի ընթերցում

Լոնդոնի մետրոյի աշխատակիցների լայնածավալ գործադուլը լրջորեն ազդել է դրա աշխատանքի վրա՝ խափանելով տասնյակ հազարավոր մարդկանց ծրագրերը: Գործադուլը, որը կազմակերպվել է Երկաթուղային, ծովային և տրանսպորտային արհմիության (RMT) կողմից, պաշտոնապես մեկնարկել է սեպտեմբերի 5-ին, սակայն սեպտեմբերի 8-ից սկսվել է դրա հիմնական փուլը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Մինչև սեպտեմբերի 11-ը մետրոյի կայարանները բաց կլինեն միայն տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև 18:00-ը: Թեև գործադուլի մասին նախապես հայտարարվել էր, սակայն շատերի համար այն անակնկալ է եղել: 

Այդ իրավիճակում կտրուկ աճել է ավտոբուսների ծանրաբեռնվածությունը, կանգառներում մեծ հերթեր են գոյացել:

Գործադուլի հիմնական փուլը կտևի մինչև սեպտեմբերի 12-ը՝ անվտանգության ծառայությունների տեսուչների, կարգավարների և կայարանների հերթապահների մասնակցությամբ: Գնացքները չեն երթևեկի գրեթե բոլոր ճյուղերով, բացառությամբ 2022 թվականին բացված Եղիսաբեթի գծի և Վերգետնյա գծի:

Transport for London (TfL) կազմակերպության կայքում հրապարակված տեղեկատվության  համաձայն՝ Լոնդոնի մետրոյի 11 ճյուղերից 9-ում երթևեկությունը դադարեցվել է, իսկ ևս երկուսում գնացքներն ընթանում են մեծ ընդհատումներով։

Լոնդոնի մետրոն աշխատանքի սովորական ռեժիմի կվերադառնա սեպտեմբերի 12-ի ցերեկը։

Մետրոյի աշխատակիցների գործադուլն սկսվել է այն բանից հետո, երբ RMT-ի և TfL-ի միջև բանակցությունները, որոնք տևել են ինը ամիս, ավարտվել են առանց արդյունքի: Մետրոպոլիտենի աշխատողները պահանջում են աշխատանքային շաբաթվա կրճատում 35 ժամից մինչև 32 ժամ: TfL-ը, որը կառավարում է Լոնդոնի ամբողջ տրանսպորտային համակարգը, ավելի վաղ  հայտարարել է, որ պատրաստ է 3,4%-ով բարձրացնելու մետրոյի աշխատակիցների աշխատավարձերը, բայց հրաժարվել է փոխզիջման գնալ աշխատանքային շաբաթվա տևողության հարցում:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին