ՀՀ ԱԽ քարտուղարն ու Սլովակիայի Պաշտպանության նախարարության պետքարտուղարը քննարկում են ունեցել

1 րոպեի ընթերցում

Սլովակիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է Սլովակիայի Պաշտպանության նախարարության պետքարտուղար Իգոր Մելիհերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Իգոր Մելիհերը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ՝ նշելով, որ խաղաղությունը դրական ազդեցություն է ունենալու ինչպես տարածաշրջանի, այնպես էլ արտատարածաշրջանային երկրների համար: 

Արմեն Գրիգորյանը Իգոր Մելիհերի խնդրանքով ներկայացրել է Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունների մանրամասները, ընձեռվելիք տնտեսական հնարավորություններն ու տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Սլովակիա երկկողմ հարաբերությունները, ընդգծվել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցում առկա զգալի ներուժն արդյունավետորեն օգտագործելու պատրաստամակությունը: Իգոր Մելիհերը հայտնել է Սլովակիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման օրակարգին:

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe 中文

«ԱԿԳ» դեղատների ցանցում բացահայտվել են էական խախտումներ

Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP17-ը

«Երևանյան բեսթսելեր». «Գիշատիչների խնջույքը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. սեպտեմբեր, 2026

ՆԱՏՕ-ում հավաստիացրել են, որ միջուկային զսպման Steadfast Noon զորավարժությունները չեն սպառնում Ռուսաստանին

Դատախազությունը Դիլիջան համայնքի նախկին՝ թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Արհեստական բանականությունը գերբանականություն չկոչողները «թշնամի» են. Թրամփ

Հութիները հայտնել են Եմենի մի շարք նահանգների ուղղությամբ սաուդական ուժերի հարվածների մասին

Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

Գիշերը ՌԴ-ի ուղղությամբ արձակվել է 505 ԱԹՍ. Մոսկվան և Կիևը հայտնել են նոր զոհերի և վիրավորների մասին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության խթանմանը նվիրված մարզային ֆորումին