Քաղաքականություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլի նախագահին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային ՝ Անկախության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Շնորհավորում եմ Բրազիլի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Բարձր եմ գնահատում Հայաստանի և Բրազիլի միջև ձևավորված արդյունավետ գործընկերային հարաբերությունները և լիահույս եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցությունն առաջիկայում առավել կզարգանա և կընդլայնվի՝ ի նպաստ մեր պետությունների և ժողովուրդների:

Բրազիլի կողմից նախաձեռնված մի շարք գլոբալ նախաձեռնություններին Հայաստանի միանալը ևս վկայում է երկկողմ փոխգործակցության ամրապնդման մասին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Բրազիլի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և շարունակական առաջընթաց»:

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում