Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 6-ին, ժամը 13։48-ին  ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում այրվում են խոտածածկույթ և ավտոմեքենաներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է 6 տրանսպորտային միջոց։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։51-ին, մարվել՝ 15։45-ին։

Հայերեն