ՆԳ նախարարի տեղակալը 85-ամյակի կապակցությամբ պարգև է հանձնել ՆԳ նախկին նախարար Կառլոս Ղազարյանին

1 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը Ոստիկանության վետերանների խորհրդի մասնաշենքում հանդիպել է ներքին գործերի պաշտոնաթող գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Արմեն Մկրտչյանը ՆԳ նախարարի անունից շնորհավորել է Կառլոս Ղազարյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ և համակարգում ունեցած մեծ ներդրումների համար հանձնել «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան։ 

Կառլոս Ղազարյանը երկար տարիներ ծառայել է ներքին գործերի համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման գործում մեծ ներդրում ունեցած սպան 1990-1991 թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարը, այնուհետև պետական համակարգում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև վետերանների աշխատանքը, նրանց ունեցած ներդրումը ՆԳՆ համակարգի զարգացման հարցում, կարևորվել նրանց փորձառությունը՝ սերունդների միջև կապի ամրապնդման գործում։ 

 

Հայերեն