Պենտագոնի վերանվանումը կարող է միլիարդավոր դոլարներ արժենալ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պաշտպանության նախարարության վերանվանումը Պատերազմի նախարարության կարող է միլիարդավոր դոլարներ արժենալ Վաշինգտոնի համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս հանգամանքին ուշադրություն է հրավիրել Politico թերթը։

Լրատվամիջոցը նշում է, որ այդ գումարի առյուծի բաժինը կարող է ուղղվել 40 երկրներում և ԱՄՆ բոլոր 50 նահանգներում Պենտագոնի ավելի քան 700 հազար օբյեկտների վրա այս գերատեսչության տարբերանշանների փոփոխմանը։ Սա ենթադրում է 6 զորատեսակների և Պենտագոնին ենթակա գործակալությունների ֆիրմային ձևաթղթերի, ճաշարաններում դրոշմված անձեռոցիկների, Սենատի հաստատված պաշտոնյաների բաճկոնների վրա տարբերանշանների, ինչպես նաև խանութներում հուշանվերների փոխարինում։ 

Ըստ Politico-ի տեղեկությունների՝ սեպտեմբերի 5-ին նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագիրը հիասթափություն, զայրույթ և տարակուսանք է առաջացրել Պենտագոնի շատ աշխատակիցների շրջանում։ Նրանք գտնում են, որ այս որոշման իրականացումը կարող է միլիարդավոր դոլարների ծախս պահանջել կոսմետիկ փոփոխությունների համար, որոնք գործնականում չեն նպաստի ռազմական առավել հրատապ  խնդիրների լուծմանը։

Հաղորդվում է, որ Պենտագոնի պաշտոնական անվանափոխության համար, ամենայն հավանականությամբ, կպահանջվի համապատասխան օրենքի ընդունում Կոնգրեսում։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփը Պաշտպանության նախարարությունը կվերանվանի Պատերազմի նախարարություն

 

Հայերեն Русский

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Բրազիլի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իսլանդիան նախատեսում է օրենքով արգելել կետերի որսը

Վարչապետը Փարիզում մասնակցում է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

Ինչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 100 հազար միգրանտ

PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ. ԿԳՄՍՆ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Բարձրաշենի դպրոցի շինարարության հրապարակ

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցությունը

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքներին

Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ