Քննչական կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի առաջին կիսամյակում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վիճակագրությունը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 344 քրեական վարույթ (2024-ին՝ 298), որից 172-ը փոխանցվել է 2024 թվականից (2023-ին՝ 128):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 

Հաշվետու ժամանակահատվածում 344 քրեական վարույթից 33-ը՝ 35 անչափահասի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 29 վարույթ՝ 32 անձի նկատմամբ), 92-ը կարճվել է (2024-ին՝ 94), որից 56-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 38), իսկ 36-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 56), 3-ն ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 1), 19-ը` միացվել (2024-ին՝ 12), 12-ը՝  հաշվառվել որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 30), 185-ը փոխանցվել է 2025 թվականի երկրորդ կիսամյակ (2024-ին՝ 132): 

Դատարան ուղարկված 32 քրեական վարույթից 2-ը քննվել է սպանության, 6-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ ավազակության, 2-ը՝ գողության, 1-ը՝ շորթման, 2-ը՝ խուլիգանության, 6-ը՝ զենքի, զինամթերքի օրինական շրջանառության դեմ ուղղված, 3-ը՝ թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված, 9-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

56 անչափահասի նկատմամբ (2024-ին՝ 77) որոշում է կայացվել ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին: 

Քննված վարույթներով ձերբակալվել է 27 անչափահաս (2024-ին՝ 56), որից 17-ն ազատվել է արգելանքից (2024-ին՝ 46): 15 անչափահասի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան (2024-ին՝ 10), որից 5-ը բավարարվել է ամբողջությամբ (2024-ին՝ 5), 5-ը՝ մասնակի (2024-ին՝ 5), 5-ը մերժվել է: 

5 անչափահասի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը (2024-ին՝ 2), իսկ 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը: 

Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 39 միջնորդագիր է ներկայացվել։ 

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում