Պեսկովը Թրամփին անվանել է «բավական ցինիկ՝ բառի լավ իմաստով»

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «բավական ցինիկ՝ բառի լավ իմաստով», տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ 

Պեսովը հայտնել է, որ Թրամփի դիրքորոշումը մեծապես տարբերվում է եվրոպական պետությունների ստանձնած դիրքորոշումից, որոնք, նրա խոսքով, «զգալիորեն խանգարում են» խաղաղ կարգավորմանը։

«Ի տարբերություն դրա, Թրամփը շատ ավելի կառուցողական է։ Նա, բառի լավ իմաստով, բավական ցինիկ է։ Այն իմաստով, որ ինչո՞ւ կռվել, եթե կարելի է սակարկել։ Եվ Ամերիկայի շահերից ելնելով՝ նա ամեն ինչ անում է պատերազմները դադարեցնելու համար։ Եվ այս առումով նրա շահերը համընկնում են մեր շահերի հետ», - ասել է Պեսկովը։

Նա նաև  նշել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նոր հանդիպումը կարող է արագ կազմակերպվել։

«Իհարկե, հնարավոր է», - պատասխանել է նա այն հարցին՝ արդյոք մոտ ժամանակներս հնարավոր է Պուտինի և Թրամփի բանակցությունների երկրորդ փուլը:

«Ես կասկած չունեմ, որ եթե նախագահներն անհրաժեշտ համարեն, ապա նրանց հանդիպումը կարող է շատ արագ կազմակերպվել, ճիշտ այնպես, ինչպես արագ կազմակերպվեց Ալյասկայի հանդիպումը: Աշխատանքային շփումներն ընթանում են մշտապես», - ընդգծել է Պեսկովը:

Հայերեն Русский

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Բրազիլի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իսլանդիան նախատեսում է օրենքով արգելել կետերի որսը

Վարչապետը Փարիզում մասնակցում է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

Ինչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 100 հազար միգրանտ

PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ. ԿԳՄՍՆ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Բարձրաշենի դպրոցի շինարարության հրապարակ

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցությունը

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքներին

Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ