Աշխարհ

Եվրամիության երկրները մինչև 2031 թվականը 2 տրիլիոն եվրոյով կավելացնեն պաշտպանության ծախսերը

1 րոպեի ընթերցում

Եվրամիության երկրները մինչև 2031 թվականը 2 տրիլիոն եվրոյով կավելացնեն պաշտպանության ծախսերը

ԵՄ անդամ պետությունները նախատեսում են մինչև 2031 թվականը լրացուցիչ 2 տրիլիոն եվրո հատկացնել պաշտպանության ծախսերի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 3-ին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

«Եվրոպան սկսել է ժամանակակից պատմության մեջ խոշորագույն ռազմական նախագծի իրականացումը։ Այսուհետ մինչև 2031 թվականը պաշտպանության ծախսերի համար լրացուցիչ երկու տրիլիոն եվրո կհատկացվի»,- ասել է Կալասը Եվրոպական միության անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտում (EUISS) ելույթի ընթացքում:

«Բացի այդ, զարգացնում ենք մեր պաշտպանունակությունը: Եվրամիության երկրներում զինամթերքի տարեկան արտադրությունը վեց անգամ գերազանցում է երկամյա վաղեմության ցուցանիշները: Հիմա նմանապես պետք է ավելացնենք արտադրությունն այն ոլորտներում, որոնցում բացթողումներ ունենք՝ հակաօդային պաշտպանություն և բարձր ճշգրտության կառավարվող հրթիռներ»,- հավելել է Կալասը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում