Իրան

ԱԷՄԳ-ն հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արդիական տեղեկատվության բացակայության մասին

2 րոպեի ընթերցում

ԱԷՄԳ-ն հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արդիական տեղեկատվության բացակայության մասին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ նոր տվյալներ չունի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, քանի որ պաշտոնական Թեհրանը կասեցրել է համագործակցությունը իրենց կազմակերպության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի եռամսյակային զեկույցում:

«ԱԷՄԳ-ը ներկայում հասանելիություն չունի Իրանում միջուկային նյութերի պաշարների վերաբերյալ տեղեկատվությանը»,- Bloomberg-ի փոխանցմամբ՝ նշել է Ռաֆայել Գրոսին:

Նա ընդգծել է՝ ԱԷՄԳ-ն չի կարողանա ապացույցներ ներկայացնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ որևէ հայտարարության մասին՝ առանց Իրանում անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի լիարժեք վերականգնման: Այդ համաձայնագրի շրջանակներում էր իրականացվում գործակալության տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ։

Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանը քվեարկել էր ԱԷՄԳ-ի հետ համագործակցության ժամանակավոր դադարեցման մասին օրինագծի օգտին։ Դրան նախորդել էին ԱՄՆ և Իսրայելի գրոհները Իրանի նկատմամբ, որոնց հայտարարված նպատակն էր իրանական միջուկային ծրագրի ոչնչացումը:

Հուլիսի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը ստորագրել էր ԱԷՄԳ-ի հետ Թեհրանի համագործակցության կասեցման մասին օրենքը:

Սակայն օգոստոսի վերջին Իրանի իշխանությունները հաստատել էին, որ ԱԷՄԳ-ի տեսուչներն աշխատանքը վերսկսելու նպատակով ժամանել են իրենց երկիր: Այն ժամանակ Ռաֆայել Գրոսին հայտնել էր, որ գործակալության մասնագետները կհետևեն Բուշերի ատոմակայանում վառելիքի փոխարինմանը։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում