ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց բուժաշխատողների նկատմամբ հարձակումների համար խիստ պատիժներ սահմանող նախագծին

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի, Արսեն Թորոսյանի և Արեն Մկրտչյանի հեղինակած՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հասմիկ Հակոբյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է սահմանել նոր՝ 187.1 հոդված, որով ամրագրվում է պատասխանատվություն բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար ։

«Նախագծի շուրջ քննարկումները տեղի են ունեցել մի շրջանում, երբ շատ հաճախակի էին բուժաշխատողների վրա հարձակումները, նրանց գործունեությունը խոչընդոտելու դեպքերը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականից մինչև 2025 թվականները արձանագրվել է բուժաշխատողների նկատմամբ բռնության 27 դեպք։ Գործող օրենսգիրքը նման դեպքերն ընդհանուր հոդվածներով է կարգավորում, բայց մենք կարևորում ենք առանձին հոդվածի սահմանումը, որը կարտացոլի այդ հանցագործությունների առանձնահատուկ բնույթը և բուժաշխատողների պաշտպանության անհրաժեշտությունը»,-ասաց Հակոբյանը։

Նախագծով նախատեսվում է, որ բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կպատժվի տուգանքով, հանրային աշխատանքներով, ազատության սահմանափակմամբ կամ կարճաժամկետ ազատազրկմամբ։ Եթե բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտումը բռնության սպառնալիքով է, պատիժը կարող է լինել մինչև երկու տարի ազատազրկում։

Նախագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստի օրակարգում։

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին