ՊԵԿ-ը մեկնարկում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման իրազեկման հանդիպումների նոր փուլը

2 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 10-ից մեկնարկում է ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ իրազեկումների նոր փուլը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից: 

ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից կազմակերպվող իրազեկման միջոցառումների նոր շարքի առաջին հանդիպումը կկազմակերպվի Երևանում, սեպտեմբերի  10-ին ժամը 16։00-ին, Կոմիտաս 35 հասցեում։ Հանդիպման ընթացքում մանրամասը կներկայացվեն ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու քայլերը: Ի դեպ, հանդիպման համար նախատեսված դահլիճը կահավորված կլինի անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ համակարգիչներով և այն քաղաքացիները, որոնք ունեն բջջային նույնականացման քարտեր (miD), հնարավորություն կունենան, իրազեկմանը զուգահեռ, լրացնել և հանձնել եկամուտների տարեկան հայտարարագիրը։

Հանդիպմանը մասնակցելու համար քաղաքացիները պետք է gohar_arabajyan@taxservice.am էլեկտրոնային փոստի հասցեին նախապես ուղարկեն հետևյալ տվյալները՝ անուն ազգանունը, ՀԾՀ-ն, կոնտակտային տվյալները և էլեկտրոնային փոստային հասցեն:

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում իրազեկման հերթական հանդիպումները նախատեսված է կազմակերպել սեպտեմբերի 12-ին, 17-ին, 19-ին, 24-ին և 26-ին, ժամը՝ 16։00-ին՝ նույն հասցեում։ Հաջորդ հանդիպումների մասին ևս լրացուցիչ կիրազեկվի։

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպման և իրազեկվածության մակարդակի  բարձրացման նպատակով Երևանում և մարզերում տարբեր ձևաչափերով շարունակվում են իրազեկման միջոցառումները։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից