Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու համար. քրեական վարույթը դատարանում է

3 րոպեի ընթերցում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի ավագ էկոպարեկի պաշտոնը զբաղեցրած անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։

«Մասնավորապես՝ պարզվել է, որ ավագ էկոպարեկի պաշտոնը զբաղեցրած անձը, տեղեկացված լինելով «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումներ իրականացնելու հանգամանքի մասին, չի կատարել իր ծառայողական պարտականությունները․ ապօրինի ծառահատումը կանխելու ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել և առերևույթ հանցանքի մասին հաղորդում չի ներկայացրել։ Ավելին՝ ծառահատումներ իրականացնողին հորդորել է հատված ծառերի բները «սևացնելով» քողարկել ապօրինի ծառահատման փաստը, ինչի հետևանքով թաքցվել է ապօրինի ծառահատման առերևույթ հանցագործության դեպքը։

Բացի այդ, ավագ էկոպարեկը երկու անձանց օգտին ապօրինի անգործության համար, այն է՝ վերջիններիս կողմից «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումներ կատարելուն չխոչընդոտելու և դրանք կանխելուն ուղղված համապատասխան միջոցներ չձեռնարկելու դիմաց նրանցից կաշառք է ստացել»,- «Արնմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Էկոպարեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), իսկ նրան կաշառք տված երկու անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ): Էկոպարեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկու մեղադրյալների նկատմամբ՝ տնային կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Ծանուցում. հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործի քննությունը կշարունակվի Երևանի առաջին ատյանի քրեական դատարանում

«Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական դատախաղ-մրցույթ՝ իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար. մեկնարկել է հայտերի ընդունման գործընթացը

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի նոր խմբաքանակ

Սուրեն Պապիկյանը դիտարկել է ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքը

Մոլդովայի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի մահվան կապակցությամբ. Moldpres

Բուլղարիայի մայրաքաղաքի Հարավային այգում բացվել է «Սոֆիայի գետեր» եռօրյա փառատոնը. BTA

Վճռաբեկ դատարանի որոշմամբ որպես քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է դիտարկվում ամբողջ «գողական աշխարհը» որպես միասնական համակարգ

Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց

Ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում կատարվում է հետիոտնային անցումների գծանշում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ծանոթացել է կենտրոնական երկրորդ մասնաշենքի շինարարական աշխատանքների ընթացքին