Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծանր է
1 րոպեի ընթերցում

Երևանի Ամիրյան փողոցում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ ընդգծելով, որ հոսպիտալացվել է երեք քաղաքացի:
«Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մյուսի վիճակը միջին ծանրության է, երրորդ քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար, նա անցնում է համապատասխան հետազոտություններ»,– ասված է նախարարության հաղորդագրությունում։
ՆԳ նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնեց, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոցի պայթելու ահազանգը ստացվել է ժամը 14:43-ին: Մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում։
Հանգամանքները պարզվում են: