Հայաստան

Լանջաղբյուր գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

Լանջաղբյուր գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 1-ին ժամը 14։25-ին ահազանգ է ստացվել, որ Լանջաղբյուր գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ այրվում է Լանջաղբյուր գյուղի Իլիկավանքի փողոցի տներից մեկին հարակից կիսակառույց շինությունը (մոտ 120 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։24-ին, մարվել՝ 23։35-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը, շինության ներսում պահեստավորած մոտ 950 հակ անասնակեր և «VAZ» մակնիշի չշահագործվող ավտոմեքենա։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում