LINKS Europe-ը հայտարարում է «Հարավային Կովկասն առանց ականների 2025» արշավի մեկնարկի մասին

3 րոպեի ընթերցում

LINKS Europe-ը հայտարարում է «Հարավային Կովկասն առանց ականների 2025» արշավի մեկնարկի մասին։ Սա «Հարավային Կովկասն առանց ականների» արշավի չորրորդ փուլն է, որը LINKS Europe-ը համակարգում է 2019 թվականից։ Ինչպես նախորդ փուլերում, այս անգամ ևս արշավը կլինի տարածաշրջանային՝ ընդգրկելով Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, և կընթանա հինգ պաշտոնական լեզվով՝ հայերեն, ադրբեջաներեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն։ LINKS Europe-ը արշավի շրջանակում համագործակցելու է երեք երկրի շահագրգիռ կողմերի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արշավը կանցկացվի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ը։ Առաջին փուլը՝ սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 15-ը, հիմնականում կլինի տեղեկատվական՝ օգտագործելով երեք երկրի ԶԼՄ-ները և սոցիալական մեդիան, ինչպես նաև ներգրավելով որոշում կայացնողներին և քաղաքացիական հասարակությանը։

Արշավի երկրորդ փուլում՝ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը, այս տարի ուշադրության կենտրոնում կլինի ականային աղտոտվածության մարդկային և տնտեսական «գինը»։ Արշավի շրջանակում նոյեմբերի 30-ը կնշվի որպես Հարավային Կովկասում ականների և այլ չպայթած զինամթերքների պատճառով զոհերի հետ համերաշխության օր։

LINKS Europe-ի խոսնակի խոսքով՝ այս տարվա արշավը հատուկ նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացի, ինչպես նաև 2025թ․ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի հետ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պատմական հանդիպման համատեքստում։ Վեց տարի՝ 2018-2024 թվականներին, LINKS Europe-ը զբաղվել է ականների խնդրով շատ բարդ քաղաքական միջավայրում, բայց միշտ պնդել է, որ արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ է տարածաշրջանային մոտեցում։ Կառույցը մշտապես հավատացել է նաև, որ ականազերծումը կարող է դառնալ վստահություն կառուցող քայլ տարածաշրջանում։ «Հարավային Կովկասն առանց ականների 2025»-ը կրկին առաջ կքաշի այս գաղափարները, սակայն հաշվի առնելով, որ այժմ համատեքստը փոխվել է, և հաջողության հասնելու հնարավորություններն ավելի մեծ են։

Լրացուցիչ տեղեկությունների համար «Հարավային Կովկասն առանց ականների 2025»-ի վերաբերյալ հնարավոր է կապ հաստատել LINKS Europe Հարավային Կովկասի համակարգող՝ Գեորգի Սիմոնիշվիլիի հետ Թբիլիսիում՝ հեռ. +995 599 969875, էլ. փոստ՝ george@links-europe-eu կամ gsimonishvili@yahoo.co.uk:

Հայերեն English Русский

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով