Սևանի հոգեկան առողջության կենտրոնի հոգեբույժը մի խումբ բնակիչներից կաշառք է ստացել

3 րոպեի ընթերցում

Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոնի հոգեբույժը մի շարք բնակիչներից 2024 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում պահանջել և ստացել է շուրջ 1 մլն 50 հզր ՀՀ դրամ և 5100 ԱՄՆ դոլար կաշառք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն:

«Մասնավորապես՝ Հ․Հ․-ն համայնքի մի քանի բնակիչների՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող որդիների օգտին գործողություններ կատարելու համար, այն է՝ կաշառքի դիմաց վերջիններիս  զինվորական ծառայությունից ազատվելու գործընթացը կազմակերպելու նպատակով՝ օրենսդրությամբ սահմանված հիմք հանդիսացող հիվանդության առկայության պայմաններում, վերջիններիս հոգեկան առողջության վերաբերյալ ախտորոշում պարունակող փաստաթղթեր տալու և զինվորական ծառայությունից ազատող ախտորոշում ստանալու օրինական գործողությունների համար պահանջել և մաս-մաս ստացել է տարբեր չափերի կաշառք»,- նշված է հաղորդագրության մեջ : 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ Հ․Հ․-ն քաղաքացիներից կաշառք է պահանջել և ստացել՝ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում հաշվառումից հանելու և առողջ լինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք տալու, քաղաքացու՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում Սևանի հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված չլինելու վերաբերյալ տեղեկանքներ տալու, հաշմանդամության կարգ ստանալու, ինչպես նաև ամբուլատոր քարտում այցելությունների մասին կեղծ տեղեկություններ ապօրինի ներառելու համար:

Հ․Հ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը) (2 դրվագ), 435-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը) (2 դրվագ), 272-րդ հոդվածի 1-ին մասով (մասնավոր ոլորտում կաշառք ստանալը) (3 դրվագ), 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մասնավոր ոլորտում կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար)։ 

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, գրավը և պաշտոնավարման կասեցումը։ 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում