Ներդրվել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միասնական էլեկտրոնային հարթակ

2 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 1-ից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման ու վճարման ամբողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։

«Պետական եկամուտների կոմիտեն, Առողջապահության նախարարության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ, ներդրել է նպաստների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միասնական էլեկտրոնային հարթակ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Նոր փոփոխությամբ՝ սեպտեմբերի 1-ին և դրանից հետո առաջացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկի բացման և փակման վերաբերյալ տվյալները բժշկական հաստատությունը Միասնական սոցիալական ծառայությանը կներկայացնի էլեկտրոնային եղանակով։ Այնուհետև տվյալ տեղեկատվությունը կփոխանցվի Պետական եկամուտների կոմիտե՝ արտացոլվելով Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի նորաստեղծ «Նպաստներ» էջում։ Աշխատակցի ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ տվյալները գործատուին հասանելի կլինեն այդ էջի միջոցով։

Իսկ անաշխատունակության թերթիկը փակվելուց հետո, Կոմիտեի կողմից փոխանցված համապատասխան տեղեկատվության հիման վրա, Միասնական սոցիալական ծառայությունն առանձին-առանձին կհաշվարկի՝ թե գործատուի կողմից վճարվելիք գումարի չափը, թե՝ պետության։ Այդ տեղեկատվությունը ևս կարտացոլվի «Նպաստներ» էջում։ Գործատուն, հիմք ընդունելով այդ հաշվարկը, պարտավոր է իր կողմից վճարման ենթակա նպաստը վճարել առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում և այն արտացոլել եկամտային հարկի ամսական հաշվարկում։

Նոր համակարգի շնորհիվ համապատասխան պետական մարմինների միջև տվյալների փոխանցումը կկատարվի ինքնաշխատ։ Արդյունքում՝ քաղաքացին իր գործատուին ժամանակավոր անաշխատունակության թերթիկն առձեռն ներկայացնելու անհրաժեշտություն չի ունենա, իսկ գործատուն ստիպված չի լինի որոշակի ընթացակարգերից ելնելով՝ այցելել համապատասխան գերատեսչություններ։

Հայերեն

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը