Հայաստանում 6 ամսում ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 1815 օտարերկրացի, մշտական կացության կարգավիճակ՝ 1775-ը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում 2025 թվականի հունվար–հունիսին ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 1815 օտարերկրացի, մշտական կացության կարգավիճակ՝ 1775 օտարերկրացի: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Ժամանակավոր կացության կարգավիճակ ստացածներից 638-ը Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել՝ ընտանիքի հետ միավորվելու հիմքով, 769-ը՝ ուսման հիմքով, 398-ը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմքով, 10-ը՝ ազգությամբ հայ լինելու հիմքով:

Հայաստանում առաջին կիսամյակում ամենաշատը ժամանակավոր կացության կարգավիճակ են ստացել ՌԴ քաղաքացիներ՝ 474 մարդ: 6 ամսում ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել Հնդկաստանի 466 քաղաքացի, Իրանի 293 քաղաքացի: 

Ինչ վերաբերում է մշտական կացության կարգավիճակ ստացածներին, ապա 1775-ից 209-ը կարգավիճակը ստացել է առնվազն երեք տարի բնակվելու հիմքով (մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմելը Հայաստանի Հանրապետությունում առնվազն երեք տարի բնակվելու հանգամանքը, Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների առկայությունը և Հայաստանում բնակարանով ու գոյության միջոցներով ապահովվածությունը), 251-ը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմքով, 1315–ը՝ ազգությամբ հայ լինելու հիմքով:

Հայաստանում ամենաշատը մշտական կացության կարգավիճակ են ստացել ՌԴ քաղաքացիները՝ 970 մարդ: 6 ամսվա ընթացքում երկրում մշտական կացության կարգավիճակ է ստացել Վրաստանի 143 քաղաքացի, Սիրիայի 117 քաղաքացի, Ուկրաինայի 113 քաղաքացի, Լիբանանի 48 քաղաքացի:

Հայերեն English Español

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի