Հայաստան

Վթար Գորիս-Վաղատուր ավտոճանապարհին. կա զոհ

1 րոպեի ընթերցում

Վթար Գորիս-Վաղատուր ավտոճանապարհին. կա զոհ

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 30-ին, ժամը 01:14-ին ահազանգ է ստացվել, որ Վաղատուր-Խոզնավար գյուղերի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Վաղատուր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Peugeot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։

Փրկարարները հոսանքազրկել են մեքենան, վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ ուղևորի դին դուրս բերել ձորից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում