Տնտեսություն

Վարչապետի գլխավորած խորհրդակցությանը քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ընթացքը

1 րոպեի ընթերցում

Վարչապետի գլխավորած խորհրդակցությանը քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ընթացքը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից։

Ներկայացվել են հայտարարագրման ընթացքի վերաբերյալ ցուցանիշները և տեմպերը բարելավելու ուղղությամբ առաջիկա անելիքները: Մտքեր են փոխանակվել եկամուտների հայտարարագրման գործընթացն առավել մատչելի դարձնելու քայլերի շուրջ: 

Այդ համատեքստում կարևորվել է թվայնացման գործընթացի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը, նույնականացման քարտերի տրամադրման գործընթացում մեկնարկած բարելավումների շարունակականության ապահովումը, իրազեկման աշխատանքների հետևողական իրականացումը և ինքնաշխատ լրացման կատարելագործումը: 

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ համակարգի լավարկման համար անհրաժեշտ լուծումներ և մեխանիզմներ գտնելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում