Աշխարհ

Արևմտյան Աֆրիկայի ափերին նավակի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 70 միգրանտ

1 րոպեի ընթերցում

Արևմտյան Աֆրիկայի ափերին նավակի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 70 միգրանտ

Արևմտյան Աֆրիկայի ափերի մոտ՝ դեպի Եվրոպա միգրացիոն հայտնի ուղու վրա, միգրանտներ տեղափոխող նավակի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters–ը՝ այս մասին հայտարարել է Գամբիայի արտաքին գործերի նախարարությունը: 

Նախարարությունից նշել են, որ ևս 30 մարդ, ենթադրաբար, զոհվել է, երբ օգոստոսի 27–ի առավոտյան Մավրիտանիայի ափերի մոտ խորտակվել է Գամբիայից մեկնած նավը: 

Նավակը, ենթադրաբար, շարժվել էր Գամբիայից: Նավի մեջ հիմնականում գամբիացիներ և սենեգալցիներ են եղել: 

Նավակը տեղափոխելիս է եղել մոտ 150 ուղևորի, որոնցից 16-ը փրկվել է։ Մավրիտանիայի իշխանությունները 70 դի են հայտնաբերել: Ականատեսների վկայություններով՝ ավելի քան 100 մարդ կարող է մահացած լինել: 

Ատլանտյան միգրացիոն ուղին՝ Արևմտյան Աֆրիկայի ափերից դեպի Կանարյան կղզիներ, որը սովորաբար օգտագործում են աֆրիկացի միգրանտները՝ փորձելով հասնել Իսպանիա, համարվում է աշխարհի ամենամահացուներից մեկը: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում