ՀՎԿԱԿ-ը խորհուրդ է տալիս սպասվող շոգ եղանակի պատճառով միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) հորդորում է սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել փակ տարածքներում՝ պայմանավորված շոգ եղանակով և բարձր ջերմաստիճաններով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-3-ին Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի և Տավուշի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Նշված օրերին հանրապետությունում և մայրաքաղաքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

ՀՎԿԱԿ-ը զգուշացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները հատկապես արևոտ օրերին կարող են վնասակար լինել առողջության համար։ Դրանք կարող են առաջացնել արևահարություն, մաշկի քաղցկեղի ռիսկ, բշտիկներ, քոր և այտուցվածություն։

Կենտրոնը հորդորում է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, կրել բարակ, բաց գույնի, երկարաթև հագուստ և լայնեզր գլխարկ, օգտագործել արևապաշտպան քսուք և արևային ակնոց, խմել հնարավորինս շատ ջուր։

Հայերեն

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Anthropic-ի հիմնադիրը պահանջում է դանդաղեցնել ԱԲ-ի զարգացումը մարդկությանը սպառնացող վտանգի պատճառով

Իրաքի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու Եմենի զարգացումները

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և ևս 9 անձի նկատմամբ

Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph