Եվրոպա

Եվրոպան քննարկում է Ուկրաինայում բուֆերային գոտի ստեղծելու հնարավորությունը. Politico

1 րոպեի ընթերցում

Եվրոպան քննարկում է Ուկրաինայում բուֆերային գոտի ստեղծելու հնարավորությունը. Politico

Եվրոպական երկրների ղեկավարները քննարկում են Ուկրաինայում 40 կիլոմետրանոց բուֆերային գոտի ստեղծելու հնարավորությունը՝ Ռուսաստանի հետ պատերազմի խաղաղ կարգավորման շրջանակներում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Politico թերթը:

Նշվում է, որ բուֆերային գոտու ստեղծման  տարբերակը եվրոպացիների կողմից ուսումնասիրվող առաջարկներից մեկն է՝ հրադադարի կամ հակամարտության երկարաժամկետ կարգավորման դեպքում է հոդվածում: 

Հոդվածում բացատրվում է, որ եվրոպացիները քննարկում են բուֆերային գոտի 4 հազարից մինչև 60 հազար զինծառայողի ուղարկելու տարբերակը: 

Բացի այդ, ինչպես նշված է հրապարակման մեջ, Եվրոպան ակնկալում է, որ զորակազմի առյուծի բաժինը կտրամադրի Կիևը՝ բուֆերային գոտու ստեղծման կամ հրադադարի ապահովման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում