Հայաստան

Մոտոցիկլիստի և զինծառայողների մասնակցությամբ տեսանյութի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն

1 րոպեի ընթերցում

Մոտոցիկլիստի և զինծառայողների մասնակցությամբ տեսանյութի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն

Մոտոցիկլիստի և բանակային դիրքի զինծառայողների մասնակցությամբ համացանցում տարածվող տեսանյութի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ 

«Համացանցում և լրատվամիջոցներում մոտոցիկլիստի ու բանակային դիրքի զինծառայողների մասնակցությամբ տեսանյութ է տարածվում: 

Հայտնում ենք, որ այդ կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»,- նշել է Թորոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում