Աշխարհ

Աֆրիկյան 4 պետությունում սպառվում է խիստ թերսանված երեխաների համար նախատեսված հատուկ սնունդը

1 րոպեի ընթերցում

Աֆրիկյան 4 պետությունում սպառվում է խիստ թերսանված երեխաների համար նախատեսված հատուկ սնունդը

Աֆրիկյան առնվազն 4 երկրներ առաջիկա 3 ամսում կսպառեն խիստ թերսնված երեխաների համար հատուկ նախատեսված կենսականորեն անհրաժեշտ սնունդը՝ օգնությունների կրճատման հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters–ը՝ այս մասին հայտարարել է  «Փրկենք երեխաներին» կազմակերպությունը։

Բրիտանական օգնության խումբը հայտարարել է, որ Նիգերիայում, Քենիայում, Սոմալիում և Հարավային Սուդանում նվազում են բարձր էներգետիկ արժեք ունեցող թխվածքաբլիթների, գետնանուշի Plumpy'Nut մածուկի և այլ պատրաստի թերապևտիկ սննդի մատակարարումները։

«Այն պայմաններում, երբ համաշխարհային սովը կտրուկ աճում է, վերջերս օգնության կրճատումների պատճառով կրճատվել է այն ֆինանսավորումը, որը կարող էր փրկել երեխաների կյանքը», -ասել է բարեգործական կազմակերպության Արևելյան և Հարավային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Իվոն Արունգան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում