Միացյալ Նահանգներ

ԱՄՆ պետքարտուղարը և ԱԷՄԳ-ի ղեկավարը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում և Իրանում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարը և ԱԷՄԳ-ի ղեկավարը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում և Իրանում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին քննարկել են իրադրությունն Ուկրաինայում և Իրանում: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունից հետևում է, որ Ռուբիոն և Գրոսին օգոստոսի 27-ին հանդիպում են անցկացրել  ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի՝ սեպտեմբերի 8-12-ը Վիեննայում նախատեսված հերթական նիստի նախօրեին: Հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը և գործակալության գլխավոր տնօրենը քննարկել են «գլոբալ միջուկային անվտանգության, այդ թվում՝ Ուկրաինայի միջուկային օբյեկտներում անվտանգության հարցերը, ինչպես նաև ԱԷՄԳ-ի մոնիթորինգի և տեսչական ստուգումների, այդ թվում՝ Իրանում տեսչական ստուգումների անցկացման ջանքերը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում