2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում գլխավոր վարչությունում վերականգնվել է պատճառված վնասից 42 մլն դրամը

2 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընդունվել է 143 հաղորդում, որից 127-ով  նախաձեռնվել է քրեական վարույթ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 

Հաշվետու ժամանակահատվածում քննվել է 414 քրեական վարույթ (2024-ին՝ 306), որից 167-ը փոխանցվել է 2024 թվականից:

Ավարտվել է 93 քրեական վարույթ (2024-ին՝ 58), որից 73-ը` 106 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 43 վարույթ՝ 73 անձի վերաբերյալ), այսինքն վարույթների թիվն աճել է 69.7%-ով, 1 բժշկական հարկադրանքի վարույթով կազմվել է եզրափակիչ ակտ և ուղարկվել դատարան (2024-ին՝ 1), 19-ը կարճվել է (2024-ին՝ 11), 88-ը հաշվառվել՝ որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 54), 39-ը՝ ուղարկվել այլ մարմին, 34-ը միացվել է, 160-ը փոխանցվել է 2025 թվականի երկրորդ կիսամյակ (2024-ին՝ 142)։

2025 թվականի առաջին կիսամյակում ավարտված քրեական վարույթներով պատճառված վնասի չափը կազմել է 5 մլրդ 496 մլն 814 հզր ՀՀ դրամ, որից վերականգնվել է 42 մլն 520 հզր ՀՀ դրամը:

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում