1 րոպեի ընթերցում
Crvena zvezda - Pafos 26.08.2025
Սերբական «Ցրվենա Զվեզդա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Նաիր Տիկնիզյանը, չհաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի արգելքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Ցրվենա Զվեզդա»-ն, հյուրընկալվելով կիպրական «Պաֆոս»-ին, ոչ-ոքի` 1:1 ավարտեց հանդիպումը: Թիմերի առաջին խաղում հաղթել էր «Պաֆոս»-ը:
«Ցրվենա Զվեզդա»-ի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը:
«Ցրվենա Զվեզդա»-ն հանդես կգա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում: