Ադրբեջան

Բաքվում Մինսկի խումբը լուծարելու որոշմանը սպասում են սեպտեմբերի 1-ին

1 րոպեի ընթերցում

Բաքվում Մինսկի խումբը լուծարելու որոշմանը սպասում են սեպտեմբերի 1-ին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարած այցին նվիրված նախարարների կաբինետի հատուկ նիստում անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցին։  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:  

Բայրամովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրան կից կառույցների լուծարման վերաբերյալ կոչը տարածվել է ԵԱՀԿ երկրների շրջանում, և սպասվում է, որ այս հարցի վերաբերյալ որոշում կկայացվի սեպտեմբերի 1-ին։ 

Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմում էին ստորագրել՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում