Տնտեսություն

Վերին Արտաշատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

1 րոպեի ընթերցում

Վերին Արտաշատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները Արարատի մարզի Վերին Արտաշատում վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արևիկ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից,  ստուգումների արդյունքում պարզվել է, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Արձանագրվել են որոշ խախտումներ՝  սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառի անցանկալի բորբոսի առաջացումը, խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, որոնք հնարավոր կլիներ հեշտորեն մաքրել և ախտահանել, լվացարանի, սեղանի մակերևույթները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։

Տեսչական  մարմնի մասնագետները, հաշվի առնելով վերը նշված խախտումները, կասեցրել են հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը։ Սահմանվել է ժամկետ՝ բացահայտված անհամապատասխանությունները վերացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում