Մերցը հայտարարել է, որ Գերմանիայի կողմից Պաղեստինի ճանաչման պայմաններն առայժմ կատարված չեն

2 րոպեի ընթերցում

Գերմանիան մտադիր չէ ճանաչել Պաղեստինի պետականությունը՝ չնայած իր որոշ գործընկերների դիրքորոշմանը: Ինչպես 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Կանադայի վարչապետ Մարկ Քառնիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք չենք միանա այդ նախաձեռնությանը  (խմբ. Պաղեստինի ճանաչմանը): Մենք կարծում ենք, որ պետականության ճանաչման համար պայմանները ոչ մի կերպ չեն կատարվել», - ասել է կանցլերը՝ հավելելով, որ վերջին օրերի և ժամերի իրադարձությունները չեն փոխել իրենց դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։

Մերցը հայտնել է, որ Գերմանիայի իշխանությունները չեն պատրաստվում ճանաչել Պաղեստինը նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:

Պաղեստինի ճանաչման միջազգային արշավը սկսվել է  Գազայի հատվածում Իսրայելի՝ գրեթե երկու տարի չդադարող ռազմական գործողության ֆոնին, որը հանգեցրել է տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վատթարացման: 

Հուլիսի 29-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը հրապարակել է հայտարարություն, որ Լոնդոնը կճանաչի Պաղեստինի պետականությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ սեպտեմբերին կայանալիք նստաշրջանից առաջ, եթե Իսրայելը շարունակի խոչընդոտել Գազայի հատված մարդասիրական օգնության առաքմանը և չդադարեցնի ռազմական գործողությունն անկլավում: Հուլիսի 24-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կճանաչի Պաղեստինի պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:

Հայերեն English Русский

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ