Տնտեսություն

Արարատի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արարատի մարզի Գոռավան գյուղում գործունեություն ծավալած անհատ ձեռնարկատեր Ահարոն Ղարիբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ըստ փորձաքննության արդյունքների՝ «Պանիր Չանախ» (արտադրված 30․07․2025 թ․) և «Պանիր Լոռի» (արտադրված 31․07․2025 թ․) արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Կաթնաշոռ» (արտադրված 30․07․2025թ․) արտադրատեսակի նմուշը «Կաթնաթթվային միկրոօրգանիզմներ» ցուցանիշներով, չեն համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։

Արտադրողին տրվել են խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում